ԽՈՅԵՐ
Խոյերն այսօր բացարձակ ժամանակ չեն ունենա ընտանիքի անդամների համար: Ժամանակ չեք ունենա անգամ կարեւոր թեմաների շուրջ զրուցելու համար: Ստիպված կլինեք ինչ-որ բաներ զոհաբերել:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ կհասկանա ձեր գործողությունները, այդ պատճառով էլ նա ամեն ինչ իր ձեւով կմեկնաբանի եւ սխալ ենթադրություններ կանի: Փորձեք կանխել դա:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի կվախենա ձեզ հետ կիսվել իր մտավախություններով: Փորձեք այնպես անել, որ նրա վստահությունը ձեր հանդեպ ավելանա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք ձեզ հրաշագործ կզգաք եւ կցանկանաք սիրելիին անակնկալ մատուցել: Կարող եք վստահ լինել, որ նա ամեն ինչ շատ լավ է ընդունելու:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք կցանկանաք որեւէ դիտողություն անել սիրելիին՝ փորձելով ապացուցել, որ նա ինչ-որ հարցում սխալվում է: Իզուր մի տանջվեք, արդյունքի չեք հասնելու:
ԿՈՒՅՍԵՐ
Զանգահարեք ծնողներին, իսկ եթե միասին եք ապրում, ասացեք նրանց, թե որքան եք սիրում… կամ ուղղակի դա ապացուցեք գործողություններով: Իսկ եթե նման ուշադրություն դարձնեք նաեւ ձեր սիրելիի ծնողներին, աշխարհն ավելի բարի կդառնա:
ԿՇԵՌՔՆԵՐ
Հրաշալի օր է սիրելիի հետ համատեղ ծրագրեր կազմելու համար: Պլանավորեք ձեր ապագան, փորձեք հասկանալ, թե ինչպիսի է լինելու ձեր կյանքը մի քանի տարի անց: Եթե որեւէ լավ որոշման չգաք, կարող եք պարզապես երազել գեղեցիկ ապագայի մասին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելին, անկախ իր գործողություններից, կբարձրանա ձեր աչքերում: Փորձեք մաքսիմալ օգուտ քաղել ստեղծված իրավիճակից:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին չի հաջողվի փչացնել ձեր տրամադրությունը, որքան էլ, որ դուք հակառակ կարծիքին լինեք: Ի դեպ, շատ բան ձեզանից էլ է կախված:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Եթե ձեզ համակել են վատ մտքերը, ապա այսօր կարող եք դրանցով կիսվել մտերիմներից մեկի հետ: Չկասկածեք՝ նա ձեզ ոչ միայն կլսի, այլեւ օգտակար խորհուրդ կտա:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի կարողանա համոզել ձեզ, որ ինչ-որ բան իր ուզածով անեք: Դուք նման կլինեք փոքրիկ եւ համառ երեխայի:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին անգիր կանի ձեր բոլոր վնասակար սովորությունները՝ հոգ տանելով, որ ոչ մի բան ձեզ ցավ չպատճառի: Վստահ եղեք՝ դուք հուսալի ձեռքերում եք:
0Comments