Չծերացող՝ 75-ամյա Վերա Վոնգը պատմել է գեղեցկության իր գաղտնիքների մասին

Մանրամասներ
Վերա Վոնգ

Դիզայներ Վերա Վոնգը պատմել է գեղեցկության իր գաղտնիքների մասին։ 75-ամյա Վոնգը իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երեւում։

Page Six Style-ի հետ զրույցում նա նշել է, որ շատ զուսպ է, երբ բանը վերաբերում է մաշկի խնամքին։

«Ես բավականաչափ մինիմալիստ եմ, պետք է ասեմ»,- ասել է նա։ «Գուցե այն պատճառով, որ ես ասիացի եմ... Օճառ, մի ինչ-որ լվացամիջոց, ոչ մի 18 քայլ։ Ես գիտեմ, որ դա այն է, ինչ պետք է անել այժմ. բայց դա երբեք չի եղել իմ ռեժիմի մասը»,- ավելացրել է նա։

«Ես չգիտեմ, թե ինչպես են զգում 75-ում, բայց ես ինձ 20 տարեկանի պես եմ զգում»,- ասել է նա։

IMG_9563.jpeg (40 KB)

Վերջին մի քանի տարիներին Վոնգը ուշադրություն է գրավել իր համարձակ հագուստներով եւ բիկինիով լուսանկարներով։

Ի տարբերություն այլ հանրահայտ մարդկանց, որոնք պարծենում են նրանով, որ քիչ են քնում, Վոնգը ընդգծում է, որ քունը «շատ կարեւոր է»։ «Նվազագույնը ութ (ժամ օրական)։ Ես ինձ առողջ չեմ զգում, եթե ութ ժամ չեմ քնում»,- ասել է նա։

Վոնգն արդեն հանգիստ է վերաբերվում դիետային, որը, ինչպես նա ավելի վաղ պարծենում էր, ներառել է ֆասթֆուդը, փքաբլիթները եւ օղին։ «Ես օղու սեփական շարք ունեմ, եւ ես չեմ ուտում Dunkin’ Donuts ամեն օր, բայց ես այնքան էլ խիստ չեմ ուտելիքի հարցում»,- նշել է նա։ Այստեղ մտնում են նաեւ պարբերական Բիգ-մակերն օֆիսում։

«Ես կարծում եմ՝ (դա ինձ դուր է գալիս, որովհետեւ) հեշտ է»,- ասել է նա։ «Պետք չի, որ ես մտածեմ դրա մասին, եւ ես կարծում եմ, որ եթե դուք շատ-շատ եք զբաղված եւ ձեր ժամանակացույցը շատ հագեցած է, պետք է ուտել որոշակի բաներ, որոնք դուք կարող եք ուտել...»։