Հայաստանում ադամանդի և ոսկերչական իրերի արտադրությունն աճել է

2017 թվականին Հայաստանում արտադրվել է 204 հազար 102 կարատ ադամանդ

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն ՝2018 թվականին Հայաստանում արտադրվել է 229 հազար 396 կարատ ադամանդ՝  2017 թվականի համեմատ աճելով 12.4 տոկոսով:

Նշենք, որ 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 204 հազար 102 կարատ ադամանդ:

Ինչ վերաբերում է ոսկերչական  իրերին, ապա նախորդ տարի արտադրվել է 2 290.0 կգ ոսկերչական արտադրանք,  ինչը 2017 թ-ի համեմատ աճել է 18.7%-ով:

2017թ-ին հանրապետությունում  արտադրվել է 1 929.2 կգ ոսկերչական արտադրանք: