«Քո վաղը լինելու է ահարկու, ինքդ քեզ հանգիստ թող և հեռացիր․․․». Մարգարիտ Եսայան

Մանրամասներ

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը.

«Քինախնդիր, բռնապետիկ
Լրագրողներին հանգիստ թող, դու քեզնով զբաղվիր։

Լրագրողները քեզ ոչնչացրին քո իսկ հրավիրած ասուլիսում, սրանից հետո սսկվիր, եւ խոսքերդ ու քայլերդ հավասարկշռիր․․

Հռիփսիմե Ջեբեջյանի եւ Անի Գեւորգյանի հանդեպ քո իսկ հանձնարարությամբ սկսված տեռորը ի ցույց է դնում վախերդ․

Լրագրողներից վա՞խենում ես․․․

Ճիշտ ես անում․․

Հանգիստ թող Հռիփսիմեի բոլոր մորաքույրերին եւ ազգականներին, հանգիստ թող Անիին, նրա հարազատներին, առհասարկ՝ մեր երկիրը եւ այստեղ ապրող մարդկանց հանգիստ թող, առերեսվիր իրականությանը, հասկացիր, թե ո՞վ ես եւ ո՞նց են վերաբերում քեզ մարդիկ, ատում են քեզ, հասկացիր եւ հեռացիր․․․

Քո վաղը լինելու է ահարկու, ինքդ քեզ հանգիստ թող եւ հեռացիր․․․»:

Մարգարիտ Եսայան