Հարյուրավոր ոսկեգույն ռետրիվերներ՝ իրենց տերերի հետ միասին, հավաքվել էին Շոտլանդիայում, որպեսզի նշեն ցեղատեսակի ստեղծման 155-ամյակը, տեղեկացրել է UPI-ն։
Ոսկեգույն ռետրիվերների ակումբի տեղեկացմամբ՝ հինգշաբթի Գլեն Աֆրիք ազգային արգելոցում հավաքվել էին մարդիկ եւ շներ ավելի քան 12 երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Կանադայից, Նոր Զելանդիայից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Խորվաթիայից եւ Էստոնիայից։
Միջոցառումը նվիրված էր ոսկեգույն ռետրիվերների ցեղատեսակի առաջին ներկայացուցչի ծննդյան 155-ամյակին (1868թ. Հիսահանի տանը)։
Դադլի Մարջորիբենքսը ջրային սպանիելին անվանել էր դեղին ալիքավոր ռետրիվեր՝ փորձելով ստեղծել շոտլանդական բարձրլեռնային պայմաններին լավ հարմարվող շան ցեղատեսակ։
Ոսկեգույն ռետրիվերները պաշտոնապես ճանաչվել են որպես ցեղատեսակ բրիտանական Քենել-ակումբի կողմից 1913թ.։
0Comments