Պայթուցիկներով բեռնված մեքենան եղել է Կախովկա ամբարտակի վերևում, երբ այն փլուզվել է այս ամսվա սկզբին, կարծես թե ցույց են տալիս անօդաչու սարքերի կադրերը: Այս մասին գրել է AP-ը։
Օդային կադրը, որով կիսվել են ուկրաինացի զինվորականները Associated Press (AP) հետ, ցույց է տալիս սպիտակ մեքենա՝ լցված պայթուցիկներով, կայանված է Նովա Կախովկա ամբարտակի վերևում: Կիևն ասել է, որ անօդաչու սարքի լուսանկարը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը միջոցներ ուներ ամբարտակը քանդելու համար:
Երկու ուկրաինացի պաշտոնյաներ այնուհետ AP-ին հայտնել են, որ ռուսական զորքերը տեղակայված են եղել ամբարտակի ներսում գտնվող կարևոր հատվածում, երբ, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել պայթյունը:
Առնվազն 52 մարդ է զոհվել, երբ Նովա Կախովկա ամբարտակը պայթել է, ինչը երկու կողմից հեղեղել է հսկայական տարածք։
The Telegraph-ը գրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին։




0Comments