Չարլզ 3-րդն ընդունել է Վլադիմիր Զելենսկիին

Մանրամասներ

Բուքինգհեմյան պալատում Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ 3-րդն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Միապետն ու քաղաքական գործիչը սեղմել են միմյանց ձեռքերը և մի քանի արտահայտություն արել, որոնց բովանդակությունը չի լսվել»,- հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Ուկրաինայի նախագահը Լոնդոն է ժամանել այսօր կեսօրին։ Սա Զելենսկու առաջին այցն է Մեծ Բրիտանիա Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։ Մայրաքաղաքի Սթանսթեդ օդանավակայանում նրան դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։