Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի 1000 «Black Hornet» անօդաչու թռչող սարք

Մանրամասներ

Նորվեգիան Ուկրաինային կտրամադրի 1000 «Black Hornet» միկրո անօդաչու թռչող սարք. այս մասին հուլիսի 12-ին իր կայքում հայտնել է թագավորության պաշտպանության նախարարությունը։

«Ուկրաինան շատ գոհ է Նորվեգիայից այս տեսակի հետախուզական անօդաչու թռչող սարքերի նախկին մատակարարումներից, որոնք մշակվել են Նորվեգիայի պաշտպանության ուժերի և Պաշտպանական հետազոտությունների ինստիտուտի համագործակցությամբ։ Անօդաչու թռչող սարքը, որը ստացել է «Black Hornet» անվանումը, արտադրվում է Նորվեգիայում, և մենք ներկայումս Ուկրաինային մատակարարում ենք անօդաչուների 1000 նոր հավաքածուներ», – ասել է պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը:

Ուկրաինայի իշխանություններն անվճար անօդաչու սարքեր կստանան, նշում է ՊՆ-ն։