Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ստեղծել իր սեփական ապրանքանիշը՝ «Зекоманда»-ն, և իր քաղաքական գործունեության հետ կապված ապրանքային չորս նշաններ: Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
Նա դիմել է Ուկրաինայի մտավոր սեփականության ինստիտուտին՝ այդ ամենի պաշտոնական գրանցման համար:
Զելենսկին դիմում է ներկայացրել «Зекоманда», «Ze», «Ze!» «Ze2019» և «Команда Зеленского» ապրանքանիշների գրանցման համար:
Փաստաթղթի համաձայն` այդ անունները կօգտագործվեն գովազդի, կրթական գործունեության, տպագրության և ժամանցային ոլորտում:
0Comments