Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել «դեղին բաճկոններ»-ի ակցիայի պատճառով

Իշխանությունները ծրագրում են քաղաքում  տեղադրել ութ զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի

«Դեղին բաճկոնների» հերթական ակցիայի պատճառով այսօր Ֆրանսիայի ամբողջ տարածքում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Արդեն տասներորդ շաբաթն է, որ Փարիզում և ֆրանսիական այլ քաղաքներում «դեղին բաճկոնները»   բողոքի ակցիաներ են իրականացնում: Դրանք ուղեկցվում են անկարգություններով, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներով:

Իշխանությունները ծրագրում են քաղաքում  տեղադրել ութ զրահատեխնիկա և մոբիլիզացնել արագ արձագանքման բաժինների 35 անդամի: