Առցանց վաճառքի հարթակներից մեկում հայտնվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին: Այս մասին հաղորդում է Українські новини-ն:
«Հրաշալի և յուրօրինակ նվեր, որը հիանալի կերպով կզարդարի Ձեր աշխատասեղանն ու ինտերիերը: Առաջին անգամ Ուկրաինայում, պաշտոնական վաճառքը կմեկնարկի հուլիսի 25-ից: Ձեռք բերեք լավագույն գնով հիմա: Պատրաստված է քանդակային գիպսից, որը պատված է լաքով ու ոսկե շերտով: Ներկայացված է 3 գույնով՝ մարմարի, փղոսկրի՝ փայլով, փղոսկրի՝ անփայլ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կիսանդրին կշռում է 2,5 կիլոգրամ, իսկ բարձրությունը 23 սանտիմետր է: Գիպսե քանդակի արժեքը կազմում է 2 հազար գրիվնա:
0Comments