ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանի Դաշնությունը ճանաչել է որպես ահաբեկչության պետական հովանավոր։ Միաժամանակ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԱՀԿ ԽՎ-ում ուկրաինական պատվիրակության անդամ, Գերագույն ռադայում «Ժողովրդի ծառա» խմբակցության փոխնախագահ Եվգենյա Կրավչուկը։
«Այսօր մենք ավարտեցինք աշխատանքը Վանկուվերում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ, որտեղ, մասնավորապես ասվում է, որ ահաբեկչությունը միջազգային խաղաղության և անվտանգության ամենամեծ սպառնալիքներից մեկն է․ Վագներ խմբի գործողությունները Ռուսաստանի կառավարության անունից իրավամբ կարելի է որակել որպես ահաբեկչական (ՌԴ նախագահն անձամբ է խոստովանել, որ «Վագներ» խումբը «լիովին ֆինանսավորվել է» պետության կողմից)»,- գրել է Կրավչուկը։
Նա նաև նշել է, որ հռչակագիրը կոչ է անում անդամ երկրներին խստացնել միջազգային նորմերը, որոնք հստակ «ճանաչում են «Վագների» ահաբեկչական բնույթը» և «Ռուսաստանի Դաշնության պատասխանատվությունը՝ որպես այդ ահաբեկչական կազմակերպության պետական հովանավոր»:
0Comments