Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել

Մանրամասներ

Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել: Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք: Այս մասին հայտնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

««Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա:

Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ քաղվածքի հիման վրա:

Բայց և դատարանը, և արդարադատության նախարարությունը «խորը թքած ունեն» օրենքի վրա և հենց հիմա ապօրինաբար ազատազրկել են Ա.Աշոտյանին»: