Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,լրագրողների հետ զրույցում,խոսելով մայիսի 28-ին նախկին գլխավոր դատախազի հետ միջոցառումներին մասնակցելու մասին, ինչը քննադատվում է շատերի կողմից,հայտարարեց. «Բաշ-Ապարանի տոնակատարության միջոցառումներին մասնակցելու համար հրավեր ստացել եմ Ապարանի համայնքապետարանից, ենթադրում եմ, որ Նիգ-Ապարան ՀԿ-ն, որի նախագահն է Աղվան Հովսեփյանը, համաֆինանսավորում է, կամ աջակցում է այդ կազմակերպչական միջոցառումը, իսկ ես այնտեղ ունեի հյուրի կարգավիճակ: Նախապես տեղյակ չեմ եղել մանրամասներին, սակայն ենթադրել եմ, որ նախորդ տարվա նման միջոցառումներ կլինեն:Նախորդ տարի նույնպես Աղվան Հովսեփյանը մասնակցել է: Այս հարցը շատ քննարկվեց, սակայն ուզում եմ վստահեցնել, որ ինձ հետ նկարվելը, կամ իմ կողքին կանգնելը, կամ ինձ հետ քայլելը չի նշանակում, որ մարդիկ կարող են ինչ-որ հարցերի շուրջ ինդուլգենցիա ստանալ կամ քաղաքական ապաստաններ: Դա պետք է ևս մեկ անգամ բարձրաձայնել: Ենթադրում եմ, որ նախկինում մենք դա ապացուցել ենք»:
Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին և վերջինիս կողմից իրեն անձրևանոց տալուն, Ավինյանն ասել է, որ նույնը վերաբերում է նաև նրան ու բոլորին. «Որևէ մեկը չի կարող ստանալ քաղաքական ապաստան ինձ հետ շփվելու հաշվին»:
0Comments