Սի Ծինփինը Չինաստանում ընդունել է Բիլ Գեյթսին

Մանրամասներ

Չինաստանը պատրաստ է շարունակելու ամրապնդել համագործակցությունը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ: Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի հետ հանդիպման ընթացքում։

«Չինաստանը պատրաստ է շարունակելու ամրապնդել համագործակցությունը Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի հետ համապատասխան բնագավառներում և իր հնարավորությունների սահմաններում աջակցություն և օգնություն տրամադրել զարգացող մյուս երկրներին», – Սին Ծինփինի խոսքերն է մեջբերել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։