Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռшզմա/ավիաբազայի մասին. «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ

Էրդողանն այցելում է Նախիջևան՝ առաջ մղելու և պարտադրելու Հայաստանի ինքնիշխան տարածքով ցամաքային ճանապարհով բացել Թուրքիան Ադրբեջանին կապող Զանգեզուրի միջանցքը՝ առանց Հայաստանի կողմից որևէ առարկության
անանդ

Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին։

Այս մասին իր X սոցկայքի միկրոբլոգում գրել է «Հնդկահայ բարեկամություն» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդը։

«Էրդողանն այցելում է Նախիջևան՝ առաջ մղելու և պարտադրելու Հայաստանի ինքնիշխան տարածքով ցամաքային ճանապարհով բացել Թուրքիան Ադրբեջանին կապող Զանգեզուրի միջանցքը՝ առանց Հայաստանի կողմից որևէ առարկության:

Սա լավ նորություն չէ նաև Հնդկաստանի համար, քանի որ այն (միջանցքը) նախատեսված է ակտիվացնել պանթուրքիստանական ճանապարհը դեպի Քաշմիրի (Հնդկաստան) դարպասներ: Հնդկաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը ծրագրված է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակի կողմից։ Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմա/ավիաբազայի մասին»,-գրել է Անանդը: