Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ

Մանրամասներ

ա

Վաշինգտոնում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 մարդ մահացել է, ևս երեքը տուժել են: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանության թվիթերյան հաղորդագրությանը:

Ոստիկանների տվյալներով՝ անհայտ անձինք, մեքենայից իջնելով, կրակ են բացել փողոցում գտնվող մի խումբ անձանց ուղղությամբ, ինչից հետո թաքնվել են:

Ոստիկանությունը որոնում է Honda Accord մակնիշի մեքենան, որով կարող էին երթևեկել հանցագործները: Նրանց գտնելու հարցում օգնելու համար պարգևավճար է սահմանվել 75 000 դոլարի չափով: