Աֆղանական բանակի համար ԱՄՆ-ի մատակարարած զենքի զգալի մասը հայտնվել է «Թալիբան» արմատական շարժման ձեռքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Մենք լիարժեք տեղեկություն չունենք յուրաքանչյուր զենքի մասին, սակայն սպառազինության զգալի մասը հայտնվել է «Թալիբանի» ձեռքում։ Ակնհայտորեն մենք չենք ակնկալում, որ նրանք կվերադարձնենք դրանք մեզ»,-ասել է Սալիվանը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ։
Իրավիճակն Աֆղանստանում հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբներն ակտիվացրել են հարձակումները կառավարական ուժերի վրա։ Միակ նահանգը, որը չի վերահսկվում թալիբների կողմից, Քաբուլից հյուսիս-արևելք գտնվող Փանջշերն է։
0Comments