Մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացումը. Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ. Ալիևն ու Էրդողանը Բաքվում

Մանրամասներ

Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Լուրը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք քննարկել ենք Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացումը: Դա անխուսափելի է, և որքան շուտ, այնքան լավ: Մենք կավելացնենք մեր ջանքերն այս հարցում: Այդ միջանցքի բացումը հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար»,- ասել է Ալիևը:

Նա նաև հավելել է, որ միջազգային իրավունքը «չի գործում», այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը: 

«Այսօր աշխարհում առաջին պլան է մղվում «ուժի» գործոնը։ Ցավոք, միջազգային իրավունքը չի գործում։ Սա մենք տեսանք մեր տարածքների 30-ամյա օկուպացիայի ժամանակ։ Բանակցություններն ու քննարկումները արդյունք չտվեցին:

Մենք արդյունքի հասանք մեր ուժերի շնորհիվ»,- ասել է Ալիևը: