Մենք արժանի չէինք պարտության, զգացողությունները դեռ շատ դառն են․ Մխիթարյան

Մանրամասներ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել․

«Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության երեկ երեկոյան, և զգացողությունները դեռ շատ դառն են:

Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր:

Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար։ FORZA INTER SEMPRE»,- գրել է Մխիթարյանը։