ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հոհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«2018 թվականի խորհրդարանական ընտրություններն առիթ դարձան 16 տարի պետական ծառայությունից հետո մտածել գործունեության նոր ուղղությունների մասին։• Անցած շաբաթ ստացա փաստաբանական գործունեության արտոնագիրս եւ կմիանամ այն փաստաբաների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադություններից։ Անցած շաբաթ հիմնադրել եմ հասարակական կազմակերպություն։ Մեր նպատակն է լինելու վերահսկել երկում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումներ։ Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից եւ պետական ծառայությունից, կան այլ կարեւոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Այս ամենը հաշվի առնելով` ես որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում»,-հայտնել է Արփինե Հովհաննիսանը:
«Զոնտիկ պահող» չունեմ. Գոհար Աբաջյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իր հետ կապված քննարկվող թեմաներին «Մտա «Ֆեյսբուք», պարզվեց $130.000 արժեքով Hermes պայուսակի տիրուհի եմ դարձել: Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան կեղծ օրակարգը մարդկանց մտահոգության պատճառ չդառնար: Այն պայուսակը, որը ձեզ այդքան հուզում է 2 օրով սիրով տրամադրեց քույրս, արժեքը՝ $100-250, վերարկուս MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր: Որոշեցի սպասել զեղչերին և ձեռք եմ բերել օնլայն` գերմանական կայքից` 72000 դրամով: Հուսամ որոշ անհագստացած լրագրողներ այլևս աջուձախ լեգենդներ չեն պատմի 1.5 մլն արժողությամբ վերարկուի մասին: Կոշիկներս` Next, արժեքը չեմ հիշի, մի քանի տարի առաջ է գնված: Անվտանգության աշխատակից չունեմ, «զոնտիկ պահող» ևս, աշխատանքի եմ գնում իմ անձնական մեքենայով: Պաշտոնական այցելության ժամանակ առաջնորդվել եմ սահմանված արարողակարգով, իսկ անվտանգության աշխատակցին շնորհակալություն հայտնեցի անձրևի ժամանակ դրսևորած հոգատարության համար»:
«Պարտեզ» ռեստորանի մոտ զինված բախման երկրորդ զոհը. «Շշի Մելոյի» ազգականը մահացել է
Փետրվարի 10-ին մահացել է Աբովյանի բնակիչ, 21-ամյա Ջիվան Հարությունյանը. հայտնում է Shamshyan.com-ը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 29-ին՝ Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի տարածքից, որտեղ տեղի ունեցած զինված բախման հետեւանքով ստացել էր հրազենային վնասվածք: Հարությունյանը նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ հայտնի, Մելիք Մանուկյանի ազգականն էր: Նախնական տվյալներով՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել հրազեն։ Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանվորումը, եւս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ։
Զախարովան՝ տղամարդկանց շրջապատում շուրջ 20 տարվա աշխատանքային փորձի մասին
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է տղամարդկանց շրջապատում շուրջ 20 տարվա աշխատանքային փորձի մասին: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ մարդն ինքն է սահմանափակումներ դնում իր երազանքներում: Զախարովան հիշում է, որ իր մայրը հաճախ էր կրկնում, որ «ԽՍՀՄ-ում կինը չի կարող կառուցել կարիերա դիվանագիտական ոլորտում»: ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև խոստովանել է, որ հաճախ է համացանցի միջոցով տարատեսակ քննադատությունների արժանանում, որոնք նա արդեն սովորել է բաժանել մի քանի մասի. «վճարվող» քննադատական մեկնաբանություններ, կառուցողական քննադատություն և անհիմն մեկնաբանություններ:
Երևանում խոշոր չափի կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 անձ
Փետրվարի 9-ին Երևանում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման է ենթարկվել 3 քաղաքացի, հայտնել է Shamshyan.com-ը: Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ` 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը փորձել են ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին վնասազերծվել են: Նրանց մոտ հայտնաբերվել է 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամ, որոնք կեղծ են և թողարկվել են 2006 թվականին: Պարզվել է, որ նրանցից մեկը զինծառայող է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
0Comments