Թբիլիսին չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը. Վրաստանի վարչապետ

Մանրամասներ

«Վրաստանը չի ենթարկվի ԵՄ քաղաքականությանը, քանի որ կազմակերպության անդամ չէ», – այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ի պատասխան Ռուսաստանից թռիչքների վերականգնման առնչությամբ ԵՄ-ի քննադատության։

«Եվրամիության քաղաքականությանը համապատասխանելու համար մենք պետք է ԵՄ անդամ լինենք: Այսօր մենք դեռ Եվրամիության անդամ չենք, դրա համար տարիներ կպահանջվեն»,- ասել է Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում էր՝ ընդգծելով, որ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ավիաընկերությունների ինքնաթիռները հանրապետություն չեն թռչի։