Էրդողան՝ 49,94%, Քըլըչդարօղլու՝ 44,3%. Նոր մանրամասներ

Մանրամասներ

Էրդողանի օգտին տրված քվեների տոկոսը շարունակում է իջնել: Մասնավորապես, 92,7% թվեաթերթիկների մշակման արդյունքում պարզ է դարձել, որ Էրդողանը ստացել է 49,94% ձայն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,3%:

Քեմալ Քըլըչդարօղլուն առաջ է անցնում Ռեջեփ Թայիփ Էրդողանից։ Ինչպես հայտնում են Անադոլու գործակալությունը և տելեգրամյան մի շարք ալիքներ, Քըլըչդարօղլուն  Ստամբուլում արդեն իսկ ունի 48 տոկոս ձայն, իսկ Էրդողանը՝ 47.1 տոկոս: Իզմիրում Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է 62 տոկոսը, իսկ Էրդողանի օգտին՝ 32 տոկոսը: Անկարայում Էրդողանն ունի 48.5 տոկոս, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44:

Հիշեցնենք՝ այսօր Թուրքիայում ընթանում է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունների քվեների հաշվման գործընթացը։

Պետական TRT-ի փոխանցմամբ՝ բացվել է քվեատուփերի 73,39%-ը։

Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։ Այս պահին հաշվվել է 38.106.368 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 37․449.150 է։ Մասնակցության տոկոսը՝ 88.47։