Նեթանյահուն փորձում է ելք գտնել Իսրայելի ներքին փակուղուց․ Հեզբոլլահ շարժման գլխավոր քարտուղար

Մանրամասներ

Նեթանյահուն փորձում է ելք գտնել Իսրայելի ներքին փակուղուց։ Այս մասին հայտարարել է  Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլան՝ անդրադառնալով իսրայելապաղեստինյան հակամարտության սրացման համար Իսրայելի վարչապետի դրդապատճառներին, գրել է Mehr-ը։

Նրա ելույթը հրապարակվել է «Հըզբոլլահ» շարժման հրամանատարներից Մուստաֆա Բադրեդինի նահատակության 7-րդ տարելիցի կապակցությամբ։

«Նեթանյահուի ագրեսիայի դրդապատճառները պարզ էին, քանի որ նա փորձում էր վերականգնել ճնշումն ու ելք գտնել Իսրայելի ներքին փակուղուց»,- նշել է Նասրալլան: