«Տոկիո 2020»-ի օլիմպիական մեդալները կպատրաստվեն վերամշակված թափոններից

Նախագիծը մեկնարկել է 2017-ին, որպեսզի բավարար քանակությամբ էլեկտրոնային թափոն հավաքվի

«Տոկիո 2020» Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բոլոր մեդալները կպատրաստվեն վերամշակված էլեկտրոնային թափոններից: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով  կազմակերպիչները:

Նախագիծը մեկնարկել է 2017-ին, որպեսզի բավարար քանակությամբ էլեկտրոնային թափոն հավաքվի, այդ թվում՝ հին սմարթֆոններ և նոթբուքեր:  

Նախատեսվում էր 30.3 կգ ոսկի, 4100 կգ արծաթ և 2700 կգ բրոնզ հավաքել: Կազմակերպիչների խոսքով՝ այդ ցուցանիշին նրանք կհասնեն մարտին:

Բրոնզի անհրաժեշտ քանակը հավաքվել է նախորդ տարվա հունիսին, իսկ հոկտեմբերի տվյալներով՝ հավաքվել էր ոսկու և արծաթի անհրաժեշտ քանակության մոտ 90 տոկոսը:

«Տոկիո 2020-ի» օլիմպիական մեդալների դիզայնը կներկայացվի այս տարվա ընթացքում: