Հայաստանը 2022 թվականին Պրահայում և Սոչիում ճանաչել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը» (չակերտները՝ Tert.am), սակայն դեռևս ամբողջությամբ չի դուրս բերել իր զորքերը «Ադրբեջանի տարածքներից» (չակերտները՝ Tert.am)։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Անկարայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովում:
Նրա խոսքով՝ հայկական «անօրինական կազմավորումներն ու հանցավոր տարրերը» (չակերտները՝ Tert.am) մնում են Ղարաբաղում, ասել է Ալիևը:
Նա նաև անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
«Հայաստանը խուսափում է նաև Զանգեզուրի միջանցքի բացման պարտավորությունից։ Այսպիսով, Հայաստանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին (9-ին) ստորագրված հայտարարությունը և դրա համար պետք է պատասխանատվություն կրի»,- ասել է նա:
0Comments