Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Մանրամասներ

Մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդմ,  մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և  Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: