Տոկիոն նոր պատժամիջոցներ է մտցրել, որոնց ենթարկվել են Ռուսաստանի 48 քաղաքացի եւ 73 կազմակերպություն։ Այս մասին փետրվարի 28-ին տեղեկացրել է Ճապոնիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ նոր ցուցակում են հայտնվել ՌԴ նախագահի Պետխորհրդի գործունեությունն ապահովող վարչության պետ Ալեքսանդր Խարիչեւը, նրա տեղակալ Բորիս Ռապոպորտը, ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի որոշ աշխատակիցներ, ինչպես նաեւ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Գորեմիկինան եւ «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Ալան Լուշնիկովը։
Բացի այդ, պատժամիջոցների է ենթարկվել ԱԳՆ-ի հետ առնչվող 21 կազմակերպություն։ Որպես Ռուսաստանի արդյունաբերական բազայի ամրապնդմանը նպաստող ապրանքներ՝ արգելք է մտցվել Ռոսստանդարտի եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մի շարք ինստիտուտների ապրանքների արտահանման վրա։
Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները նախատեսում են այդ թվում նաեւ ակտիվների սառեցում՝ դրանց առկայության դեպքում։ Առանձին սահմանափակիչ միջոցներ են մտցվել ինը մարդկանց դեմ Ղրիմից, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունից, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից։
Ավելի վաղ՝ հունվարի 27-ին, տեղեկացվել էր, որ Ճապոնիան արտահանման սահմանափակումներ է մտցրել 49 կազմակերպության դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով։ Բացի այդ, ճապոնական կողմը սառեցրել է 22 պաշտոնատար անձանց եւ երեք կազմակերպության ակտիվները։
Մինչ այդ՝ հունվարի 13-ին, Ճապոնիան եւ ԱՄՆ-ը պայմանավորվել էին այն մասին, որ երկու երկրները կշարունակեն պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ եւ աջակցել Ուկրաինային։
0Comments