Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի օր կսպանվի իր մերձավոր շրջապատի կողմից՝ ասելով. «Գիշատիչները կուլ կտան գիշատիչին»:
Զելենսկին նման հայտարարությամբ է հանդես եկել ուկրաինական «Տարի» վավերագրական ֆիլմում, հայտնում է The Times-ը:
Զելենսկին Ուկրաինայում պատերազմի մեկ տարին լրանալու վերաբերյալ փաստագրական ֆիլմի նկարահանող անձնակազմին ասել է. «Անպայման կգա մի պահ, երբ Պուտինի ռեժիմի փխրունությունը կզգացվի ռուսական պետության ներսում: Եվ այդ ժամանակ գիշատիչները կուլ կտան գիշատիչին։ Պատճառ կգտնեն սպանելու մարդասպանին»։
0Comments