Ռուսաստանում բերման են ենթարկում Ղազախստանի ցուցարարներին աջակցող քաղաքացիներին

Մանրամասները՝ տեսանյութում

Մոսկվայում՝ Չիստոպրուդնի բուլվարում, մոտ 10 մարդ է բերման ենթարկել, ովքեր ցույցի են դուրս եկել ի պաշտպանություն Ղազախստանի։ Այս մասին «ՕՎԴ-Ինֆո»-ին հայտնել է ձերբակալվածներից մեկը։

Պարբերականը նշում է նրանցից մի քանիսի անունները։ Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կա 80-ամյա մի կին։ Նրանք տեղափոխվել են Մոսկվայի ոստիկանության երկու բաժիններ։

Միայնակ պիկետների մասնակիցներին նախօրեին բերման էին ենթարկում Չիստիյե Պրուդիում գտնվող Աբայ Կունանբաեւի հուշարձանի մոտ։ Հաղորդվում էր նաեւ Մանեժնայա հրապարակում ձերբակալությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում