Ֆինլանդիան արգելափակել է պատժամիջոցների տակ հայտնված ռուսների ակտիվները։ Կարողությունների ընդհանուր արժեքը կազմել է 187 մլն եվրո։
Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պատժամիջոցների վարչության ղեկավար Պիա Սաարիվաարան։ Նրա խոսքերը մեջբերում է Yle հեռուստաալիքը։
«Դրանք անշարժ գույք են, բաժնետոմսեր, մեքենաներ, զբոսանավեր, ինքնաթիռներ: Տարբեր արժեքավոր ունեցվածք»,- ընդգծել է Սաարիվաարան։ Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչը չի նշել ռուսների անունները, որոնց ակտիվների վրա ազդել է արգելափակումը։
Ֆինլանդիան Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրների թվում է։ Օրինակ՝ ամռանը ռուս զբոսաշրջիկները զրկվեցին պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ գնելու հնարավորությունից, եթե նախատեսում էին դրանք տեղափոխել Ռուսաստան։
Բացի այդ, անցյալ տարվա օգոստոսի վերջից սեպտեմբերի սկիզբ Ֆինլանդիայի իշխանությունները կալանք են դրել ռուս գործարարների՝ Արկադի Վոլոժի, ինչպես նաև Բորիս և Արկադի Ռոտենբերգների ակտիվների վրա։ Այդ գործարարների գույքը չի կարող գրավադրվել կամ վաճառվել առանց կարգադրիչի համապատասխան թույլտվության։
0Comments