Ռուսաստանը ռմբակոծել է Օդեսայի նավահանգիստը ցորենի արտահանման համաձայնությունից մեկ օր անց

Մանրամասներ
ա

Օդեսայում վեց պայթյուն է որոտացել, երկու հրթիռ է ընկել նավահանգստում, կան զոհեր։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Ռադայի պատգամավոր Օլեքսի Գոնչարենկոն։ Գոնչարենկոն հայտնել է նաեւ, որ հրդեհ է բռնկվել Օդեսայի նավահանգստում։

Ավելի ուշ նա հավելել է, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսայի նավահանգստին, զանգվածային հրթիռակոծություն է տեղի ունեցել կան վիրավորներ։

«Նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչ արժե իրենց հետ գործարքները: Միայն Ուկրաինային զինելով մենք կարող ենք իսկապես ապահովել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը»,- գրել է նա: