Բելգիայում սառեցրել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ

Մանրամասներ
ա

Բելգիայում կես տարում սառեցվել են 50,5 միլիարդ եվրո ռուսաստանյան միջոցներ, դրանք պատկանում են ֆիզիկական անձանց եւ ընկերությունների, որոնք հայտնվել են Եվրամիության պատժամիջոցների ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այդ մասին հաղորդել է Nieuwsblad թերթը՝ վկայակոչելով թագավորության ֆինասների նախարարությունը:

«Բելգիայում սառեցվել են այն անձանց, ընկերությունների եւ այլ կառույցների պատկանող 50,5 միլիարդ եվրո միջոցներ, որոնք հայտնվել են ֆինանսական պատժամիջոցների ներքո»,- հայտնել է թերթը: Թերթը նշել է, որ վերջին անգամ թագավորության ֆինանսների նախարարությունը սառեցված ռուսատանյան միջոցների ծավալի մասին հայտնել է ապրիլի սկզբին. այն ժամանակ դրանց գումարը կազմել է 3,5 միլիարդ եվրո:

Հուլիսի 6-ին արդարադատության հարցերի եվրակոմիսար Դիդիե Ռեյնդերսը հայտնել է, որ ամբողջ Եվրամիությունում այդ պահին սառեցված է եղել 13,8 միլիարդ եվրո, ինչը, նրա խսքով, «չնչին գումար» է: Նա նաեւ Միության երկրներին կոչ է արել ինտենսիվացնել ակտիվների որոնման եւ սառեցման աշխատանքը, որոնց նկատմամբ Բյուսելը միակողմանի կարգով ֆինանսական սահմանափակումներ է դրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: