Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը կարող է ավարտվել անգամ վաղը, դա կախված է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու ցանկությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես գրում է news.ru-ն, նա հավելել է, որ այս թեմայով կարելի է խոսել «մինչև կապտելը»։
«Այս հարցում դուք կարող եք վիճել մինչև կապտելը: Զելենսկին գիտի, թե երբ կարող է ավարտվել այս ամենը։ Ցանկության դեպքում այն կարող է ավարտվել վաղը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կարող է տևական գործընթաց դառնալ։ Այս մասին նա ասել է ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է ՀՌԳ արդյունքների երկար գործընթացին, ապա, իհարկե, սա կարող է երկար գործընթաց դառնալ: Բայց դուք նշեցիք, որ նոր տարածքներ են հայտնվել, սա այնքան նշանակալի արդյունք է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է», - ասել է Պուտինը:
Զելենսկին գիտի, որ ցանկության դեպքում՝ անգամ վաղը կարող է ավարտվել այս ամենը. Կրեմլը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին
Մանրամասներ
0Comments