Կոմա նոկաուտից հետո․ ղազախստանցի բռնցքամարտիկը հոսպիտալում է

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ղազախստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Այդոս Երբոսինուլիին արհեստական կոմայի մեջ են մտցրել կուբացի Դավիթ Մորելի դեմ խաղում կրած ծանր պարտությունից հետո: Մարտի վայրից մարզիկին պատգարակով ուղարկել են հիվանդանոց։

Երբոսինուլիի և Մորելի միջև մենամարտը տեղի է ունեցել ամերիկյան Մինեապոլիսում՝ բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը պաշտպանելու համար։

Մի շարք պարբերականներ հայտնել են, որ ղազախ 30-ամյա բռնցքամարտիկին հոսպիտալացրել են մենամարտից անմիջապես հետո։ Մարզահամալիրը նա լքել է պատգարակով։ Բժիշկները նրան մտցրել են դեղորայքային կոմայի մեջ՝ ուղեղի արյունազեղումը բուժելու համար։

Մինեապոլիսի բժշկական կենտրոնը մարզիկի վիճակը չի մեկնաբանել, Այդոսի ղեկավարները նույնպես դեռ պաշտոնական հայտարարություններ չեն հրապարակել: Մորելը այցելել է Հեննեպին շրջանի կլինիկա, որտեղ գտնվում է Երբոսինուլին։։

Փորձագետները կարծում են, որ իրադարձությունների նման ողբերգական զարգացման մեջ մեղավոր է ռինգում մրցավարը, որը ժամանակին չի դադարեցրել մենամարտը.նոկաուտը տեղի է ունեցել 12-րդ ռաունդում, սակայն մինչ այդ ղազախստանցին եղել է նոկդաունում, և առհասարակ 8-րդ ռաունդից սկսած բավականին վատ վիճակում է եղել՝ մի կերպ է ոտքի վրա կանգնել։