Արթուր Դավթյանը՝ World Challenge Cup-ի հաղթող

Մանրամասները՝ տեսանյութում

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Խորվաթիայի Օսիեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում։

Հայաստանի հավաքականի առաջատարը հավասարը չունեցավ հենացատկում։ Այս վարժության աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում 15,033 միավորով գերազանցեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց իր երկրորդ ոսկե մեդալը World Challenge Cup մրցաշարերում։

Նախորդ օրը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Գագիկ Խաչիկյանը։ Նժույգ թափեր վարժությունում նա առաջ էր անցել Արթուր Դավթյանին եւ դարձել ոսկե մեդալակիր։ Աշխարհի չեմպիոնը այս վարժությունում արժանացել էր արծաթե մեդալի։

Քիչ անց տեղի կունենա օղակների վարժության եզրափակիչը, որտեղ մեդալների համար կպայքարեն Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը։