Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության երրորդ շրջան:
Երկրորդ շրջանում մրցաշարի երկրորդ ռակետը պարտության է մատնել ավստրալացի թենիսիստ Մեթյու Էբդենին 6-3, 6-2, 6-2 հաշվով: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 58 րոպե: Այսպիսով նա կասկած անգամ չի թողել, որ մարտական է տրամադրված և ցանկանում է նվաճել Ավստրալիայի բաց առաջնության իր 2-րդ տիտղոսը: Թեև իսպանացի թենիսիստը Մեծ սաղավարտի մրցաշարերում 17 անգամ դարձել է լավագույնը, հատկապես ամենաշատ հաջողությունները այս կարգի մրցաշարերում գրանցելով Փարիզում անցկացվող Ռոլան Գարոս մրցաշարում՝ նվաճելով ռեկորդային քանակի 11տիտղոս , Ավստրալիայում կարողացել է հաղթել միայն 1 անգամ: Այնպես որ ժամանակն է ևս մեկ անգամ նվաճելու Ավստրալական այս հեղինակավոր մրցաշարի տիտղոսը:
Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը լինելու է ավստրալացի երիտասարդ թենիսիստ Ալեքս դե Մինորը:
0Comments