Ֆինլանդիան իր սահմանները ռուս զբոսաշրջիկների համար փակ կպահի դեռևս անորոշ ժամանակով։
Ինչպես պարզաբանել է հանրապետության ղեկավար Սաուլի Նիինիստյոն, իշխանությունները դեռ մտադիր չեն վերացնել այս արգելքը։
«Այստեղ ժամանակի սահմանափակում չկա։ Սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նախագահը։
Մենք արդեն տեղեկացրել էինք նաև, որ Ֆինլանդիայում՝ ՌԴ-ի հետ սահմանին ցանկապատ կառուցելու նախաձեռնություն կա։
0Comments