ԵՄ առաջնորդները, Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին
Սեպտեմբերի 15, 2025

ԵՄ առաջնորդները, Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաքվել են Լոնդոնում՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին

By Մարտի 02, 2025 137

Մեծ Բրիտանիայի  վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն գտնվում են Լոնդոնում, որտեղ կայանալու է Ուկրաինային հետագա աջակցության հարցով գագաթնաժողովը:

Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնակցում են 18 երկրների ու դաշինքների ներկայացուցիչներ։ 

Սթարմերը ասել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կաշխատեն Ուկրաինայի հետ «ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի վրա», իսկ հետո այն կքննարկեն Միացյալ Նահանգների հետ: Սթարմերը BBC-ին ասել է, որ իր հիմնական նպատակն այժմ «կամուրջ» դառնալն է Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև: 

Նրա խոսքով՝  Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից անմիջապես հետո ինքը զանգահարել է և՛ Միացյալ Նահանգների նախագահին, և՛ Ուկրաինայի նախագահին:

«Իմ արձագանքն այն էր. մենք պետք է կամուրջներ կառուցենք, պետք է ճանապարհ գտնենք միասին աշխատելու համար: Քանի որ վերջիվերջո մենք երեք տարի է՝ ունենք արյունալի հակամարտություն, և մենք պետք է հասնենք կայուն խաղաղության»,- ասել է Սթարմերը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տանը թեժ լեզվակռիվ է տեղի ունեցել Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի  և Զելենսկու միջև, ինչի հետևանքով Ուկրաինայի ղեկավարը վաղաժամ լքել է Սպիտակ տունը՝ առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: ԱՄՆ նախագահը Զելենսկուն մեղադրել է «երրորդ համաշխարհային պատերազմի հետ խաղաղու, ԱՄՆ-ի օգնությունը չգնահատելու և հրադադար չցանկանալու համար»։ Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ «Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը