Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել. SCMP
Սեպտեմբերի 15, 2025

Չինաստանում չղջիկների մոտ նոր կորոնավիրուս է հայտնաբերվել. SCMP

By Փետրվարի 21, 2025 132

Չինացի վարակաաբանները չղջիկների մոտ հայտնաբերել են նոր կորոնավիրուս (HKU5-CoV-2), որը կարող է մարդկանց փոխանցվել այն ճանապարհով, ինչպես COVID-19-ը։ Ըստ South China Morning Post-ի (SCMP), վիրուսը HKU5 կորոնավիրուսի նոր տեսակն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հոնկոնգում չղջիկի մոտ:

ՏԱՍՍ-ը նշում է, որ հետազոտությունն անցկացվել է Գուանչժոուի լաբորատորիայում Գուանչժոուի Չինաստանի գիտությունների ակադեմիայի, ինչպես նաև Ուհանի համալսարանի և Ուհանի վարակաբանության ինստիտուտի մասնագետների օգնությամբ։ Աշխատանքը ղեկավարել է հայտնի չինացի վարակաբան Շի Չժենգլին։

«Մենք հայտնում ենք HKU5-CoV-ի առանձին գծի (գիծ 2) հայտնաբերման մասին, որը կարող է օգտագործել ոչ միայն չղջիկների ACE2 մեմբրանային սպիտակուցը, այլև մարդու ACE2-ը և կաթնասունների ACE2-ի տարբեր օրթոլոգներ (գեներներ, որոնք հայտնաբերված են ընդհանուր ծագմամբ տարբեր տեսակների մեջ)», - մեջբերում է հրատարակությունը վարակաբանների խոսքերը։

Գիտնականները պարզել են, որ չղջիկների նմուշներից վերցված վիրուսը կարող է վարակել մարդու բջիջները: «Չղջիկների մերբեկովիրուսները մարդկանց մոտ տարածման մեծ վտանգ են ներկայացնում՝ կա՛մ ուղղակի փոխանցման, կա՛մ միջանկյալ կրողների միջոցով»,- զգուշացրել են նրանք:

Բայց միևնույն ժամանակ, վարակաբաններն ասել են, որ խուճապի մատնվելու պատճառ դեռ չկա, քանի որ «մարդկային պոպուլյացիաներում HKU5-CoV-2-ի առաջացման վտանգը չպետք է չափազանցվի»։ Այնուամենայնիվ, չինացի փորձագետները վստահ են, որ «ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջվում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում

Ֆիդանը դժգոհել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի համար բացառություն է անում

Թրամփը սպառնացել է արտակարգ դրության ռեժիմով, եթե Վաշինգտոնի իշխանությունները հրաժարվեն համագործակցել միգրացիայի հարցով

Պրահան այն շրջադարձային կետն էր, որը փոխեց մեր ամբողջ անվտանգության ռազմավարությունը. Փաշինյան

Իսրայելը պետք է զգուշություն ցուցաբերի Կատարին վերաբերող հարցերում. Թրամփ

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Երթուղիներում ավելացրել ենք 171 նոր ավտոբուս. Ավինյան

Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին

Ինչ է հայտնաբերվել «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում

Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան եռակողմ զորավարժություններ են իրականացնում

Հարավային Կորեայի ԱԳ նախարարը կայցելի Չինաստան

Starlink-ի աշխատանքներում լայնամասշտաբ խափանումներ են գրանցվել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի գագաթնաժողովը տեղի կունենա «համեմատաբար շուտով»․ Թրամփ

Երկրի վրա գրանցվել է վերջին երեք ամսվա ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը