Տղամարդը փորձել է թռիչքի ժամանակ բացել Երևան-Մոսկվա ինքնաթիռի դուռը
Հոկտեմբերի 07, 2025

Տղամարդը փորձել է թռիչքի ժամանակ բացել Երևան-Մոսկվա ինքնաթիռի դուռը

By Մայիսի 31, 2024 348

Օտարերկրյա քաղաքացին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ խախտել է կարգը և փորձել բացել ինքնաթիռի դուռը. այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին ագրեսիա է դրսևորել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը։ Ավիաընկերության աշխատակիցներն ուղևորների հետ հրել են նրան դռնից և ձեռքերը կապել։ Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։

Տղամարդը տեղափոխվել է ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդովո» օդանավակայանի հերթապահ կետ։ Ոստիկաններն առաջարկել են բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա թմրանյութերի ազդեցության տակ է, ինչից տղամարդը հրաժարվել է», - գրել է Վոլկը:

Նրա խոսքով՝ կարգազանցը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նա դատապարտվել է յոթ օր վարչական կալանքի՝ Ռուսաստանի Դաշնությունից վարչական արտաքսմամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Հայաստանում կմեկնարկի 19-րդ ճապոնական ֆիլմերի փառատոնը. ժամանակացույց

Մերձավանում պայթյունավտանգ իրավիճակ է՝ չնայած մեծաքանակ ոստիկանների ներկայությանը. ԶԼՄ

Ես ինձ ավելի լավ եմ զգում, քան 30-40 տարի առաջ․ Թրամփ

COVID-19-ը՝ ուկրաինական հակամարտության անուղղակի պատճառ

Իժը կծել է հարբած տղամարդու և մահացել նրա արյան մեջ եղած ալկոհոլից

Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով

Ալեն Սիմոնյանը «հաղթեց» Անդրանիկ Քոչարյանին. նրանց միջև կոնֆլիկտը հանգուցալուծվեց. «Հրապարակ»

Ոսկու գինը հասել է նոր պատմական առավելագույնի

Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը․ «Փաստ»

Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները․ «Իրավունք»

Նիկոլ Փաշինյանը նահանջեց հայտարարագրման թեմայից. նոր օրինագիծ է մշակվում. «Ժողովուրդ»

Իմպիչմենտի գործընթացը պատնեշների է բախվում․ «Հրապարակ»

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Թրամփի ծրագիրը

Ոչ ոք չպետք է համարձակվի իրականացնել հեղափոխության վեցերորդ փորձը Վրաստանում․ Կոբախիձե