Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան
Օգոստոսի 20, 2025

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան

By Օգոստոսի 20, 2025 12

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպանի խոսքով՝ 2019-ից հետո ԵՄ-ն Հայաստանից բացի այլ գործընկերոջ հետ վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չի սկսել։ 

«Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական բացառիկ քայլ էր, որ արվեց անցյալ տարի: Մենք դրա մեկնարկը տվեցինք 2024-ի սեպտեմբերի 9-ին: Վերջին հինգ տարիների ընթացքում, երբ Եվրոպական հանձնաժողովը նախագահել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը (խմբ․ 2019), մենք փաստացի վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսություն չենք սկսել որևէ այլ գործընկերոջ հետ: Այնպես որ, դա նշանակալի իրադարձություն է: Եվ մենք դա արեցինք, որովհետև հավատում ենք դրան, որովհետև հավատում ենք, որ դա իրատեսական է»,- ասել է Մարագոսը:

ԵՄ դեսպանը բավարար է համարում մինչ այս Հայաստանի կողմից արված աշխատանքը՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար: 

«Մենք գնահատողական առաքելություններ ենք ունեցել, երբ հունիսին այստեղ էր Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը: Նա հայտարարեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման ներքին հանձնաժողովի աշխատանքների ավարտի մասին: Այժմ սա քննարկվում է անդամ պետությունների հետ, և երբ այս քննարկումն ավարտվի, հուսով եմ՝ շուտով գործողությունների ծրագիրը կներկայացնենք հայ հանրությանը, հայաստանյան իշխանություններին»,- ասել է Մարագոսը:

Ըստ դեսպանի, այդ գործողությունների ծրագրի իրականացումը կսահմանի այն ժամանակացույցը, թե ՀՀ քաղաքացիները երբ հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել ԵՄ: Դեսպանի խոսքով, նվազագույնը երեք տարի կպահանջվի։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ

Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին

Փաշինյանի որոշմամբ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ով Ազգային ժողովում կփոխարինի Արսեն Թորոսյանին

Արսեն Թորոսյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Օգոստոսի 22-ից Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Թորոսյանի հրաժարականի դիմումի մասին

Բաքուն կստեղծի աշխատանքային խմբեր և կզարգացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում. Ադրբեջանի դեսպան

Փաշինյանն ու Օվերչուկը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

Պուտինը Թրամփին առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցություններում պատվիրակությունների ղեկավարների մակարդակը

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումը

Չեմ ստեղծում. Իլոն Մասկը կեղծ լուր է անվանել WSJ-ի հրապարակումն իր կուսակցության ստեղծումը կասեցնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է նոր բնակավայրերի ազատագրման մասին

Թրամփը հրամայել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը. հայտնի է՝ ինչու

Իրանը հրթիռային զորավարժություններ կանցկացնի ծովում