Չեմ ստեղծում. Իլոն Մասկը կեղծ լուր է անվանել WSJ-ի հրապարակումն իր կուսակցության ստեղծումը կասեցնելու մասին
Նոյեմբերի 05, 2025

Չեմ ստեղծում. Իլոն Մասկը կեղծ լուր է անվանել WSJ-ի հրապարակումն իր կուսակցության ստեղծումը կասեցնելու մասին

By Օգոստոսի 20, 2025 89

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ չի կարելի վստահել The Wall Street Journal (WSJ) թերթին, որն ավելի վաղ հրապարակում էր արել այն մասին, թե Մասկը կասեցրել է իր  քաղաքական կուսակցության ստեղծումը։ Այս մասին նա գրել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում։

«Ոչ մի բան, որ հաղորդում է WSJ-ը, չի կարելի ճշմարիտ համարել», – գրել է Մասկը X-ում՝ պատասխանելով WSJ-ի հրապարակման վերաբերյալ օգտատերերից մեկի գրառմանը։

Ավելի վաղ WSJ-ն, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ Մասկը դադարեցրել է նոր քաղաքական կուսակցության ստեղծումը, որպեսզի կենտրոնանա բիզնեսի վրա և ձայներ չխլի ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից։ Պարբերականը նշել էր, որ Մասկը կարող է իր ֆինանսական միջոցներն օգտագործել ԱՄՆ գործող  փոխնախագահ Ջեյ Դի Վենսին աջակցելու համար, եթե նա որոշի 2028 թվականին առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում։

Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, հուլիսին հայտարարել էր «Ամերիկա կուսակցության» ստեղծման մասին, երբ վիճել էր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարկերի կրճատման և ծախսերի վերաբերյալ օրինագծի պատճառով։

Մասկը հայտարարել է, թե առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թ. նոյեմբերի ընտրություններում, քննադատության էր ենթարկել Սպիտակ տան նախաձեռնությամբ մշակված պետական ծախսերի մասին օրինագիծը և Թրամփի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը: Թրամփը Մասկին անվանել է խելագար և հայտարարել, թե նա ինչ-որ պահի դադարել էր բարեխղճորեն կատարել իր պարտականությունները, երբ համակարգում էր Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) աշխատանքը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ում կառավարությունն արդեն 36 օր չի աշխատում. շաթդաունը ռեկորդ է սահմանել

Նա կոշտ և շատ խելացի մարդ է․ Թրամփը՝ Սի Ծինփինի մասին

Երևանում ամուսինը uպանել է կնոջը

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Չինաստանին ինքնիշխանությանն աջակցելու համար

Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ԱՄՆ-ն հրթիռներ կտեղակայի Եվրոպայում, որոնք 6-7 րոպեում կհայտնվեն ՌԴ-ի կենտրոնական հատվածում. ՌԴ ՊՆ

Իրանը գրեթե ամբողջապես պահպանել է հարստացված ուրանը․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի. դատավորը մերժեց մեղադրանքի կողմի միջնորդությունը

Թուրքիան ռուսական գազի 2-րդ խոշոր գնորդն է աշխարհում

Global Express ինքնաթիռն իմ ամենաթանկ գնումն է. Ռոնալդու

Տղամարդը փորձել է համբուրել Մեքսիկայի նախագահին․ AP

Հայաստանը արհեստական ​​բանականության ներդրման առումով ամենահետամնաց մեկն է. Microsoft-ը հրապարակել է համաշխարհային վարկանիշը

Ֆլորիդայի օդանավակայանը կարող է վերանվանվել Թրամփի պատվին

Մետրոպոլիտենն արդեն գործում է բնականոն ռեժիմով․ հայտարարություն

«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ․ Շոյգու