Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ բանակցություններ վարել Մոսկվայում: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ առաջարկը Ռուսաստանի առաջնորդը բարձրացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Զրույցը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի գիշերը, երբ ամերիկացի առաջնորդը գտնվում էր Սպիտակ տանը իր եվրոպացի դաշնակիցների հետ։
Աղբյուրը նշել է, որ Զելենսկին հրաժարվելու մասին հայտարարել է Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ Վաշինգթոնում հանդիպման ժամանակ։