ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին
Օգոստոսի 19, 2025

ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին

By Օգոստոսի 19, 2025 24

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այժմ պատրաստվում ենք այդ նիստին», – ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։

Միջոցառման օրակարգը հագեցած կլինի` նախատեսվում է ներառել 14 հարց և երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ 2026-2030 թվականների ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրականացման ծրագիրը։

Հիշեցնենք, որ վերջերս տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ներքին գործերի ղեկավարների խորհրդի նիստը, որին չմասնակցեց Ադրբեջանը։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025 13:15

Լրահոս