2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո աննախադեպ շանտաժ սկսվեց․ Կոբախիձե
Օգոստոսի 19, 2025

2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո աննախադեպ շանտաժ սկսվեց․ Կոբախիձե

By Օգոստոսի 19, 2025 13

Եվրամիությունը սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը: Այս մասին  հայտարարել է Վրաստանի Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«2022 թվականին մենք հրաժարվեցինք պատերազմի մեջ մտնել, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, և դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում»,-լրագրողներին ասել  է Կոբախիձեն:

Ավելի վաղ նա բազմիցս հայտնել էր, որ Եվրամիության երկրները և ուկրաինացի պաշտոնյաները Վրաստանին կոչ են արել 2022 թվականին Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել։

Rate this item
(0 votes)
Last modified on Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025 17:59

Լրահոս