Լիբանանը հաստատել է «Հըբոլլահի» զինաթափման ծրագիրը, ԱՄՆ-ն Իսրայելին փոխադարձ քայլերի կոչ է արել
Հոկտեմբերի 31, 2025

Լիբանանը հաստատել է «Հըբոլլահի» զինաթափման ծրագիրը, ԱՄՆ-ն Իսրայելին փոխադարձ քայլերի կոչ է արել

By Օգոստոսի 18, 2025 74

ԱՄՆ-ն կքննարկի Իսրայելի հետ երկարաժամկետ զինադադարը, քանի որ Լիբանանը հաստատել է «Հըզբոլլահի» զինաթափման ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Լիբանանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հայտնել է, որ իր թիմը բանակցություններ կվարի Իսրայելի հետ՝ երկարատև հրադադարի հասնելու համար: Այդ քայլը հաջորդել է Լիբանանի կառավարության կողմից «Հըզբոլլահ» շիա զինյալ խմբավորումը զինաթափելու ծրագրի հաստատմանը։

Բեյրութում Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո Բարաքը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հետպատերազմյան շրջանում երկիրը վերականգնելուն ուղղված տնտեսական նախաձեռնություն իրականացնել։

«Ես կարծում եմ, որ Լիբանանի կառավարությունն իր դերն է խաղացել՝  կատարելով առաջին քայլը։ Հիմա Իսրայելի հերթն է պատասխանել փոխադարձ ձեռքսեղմումով»,- ասել է Բարաքը։

Իր այցի շրջանակում ամերիկացի դեսպանը նախատեսում է նաև բանակցություններ վարել Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամի և խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բըրրիի հետ, ով հայտնի է նրանով, որ պարբերաբար բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ «Հըզբոլլահ»-ի անունից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռոնալդուն իմ կոնտակտների ամենահայտնի մարդն է, բայց ես նրան չեմ զանգի. Շչեսնի

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

ՆԱՍԱ-ն ընդդեմ Քիմ Քարդաշյանի. Տիեզերական գործակալությունը արձագանքել է նրա՝ Լուսնի վրա «կեղծ» վայրէջքի մասին պնդումներին

Ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարն ու եվրոն թանկացել են

Մի քանի օր անձրև չի գա. եղանակի տեսություն

Անձնական մեքենաների սահմանափակում. ինչպե՞ս է լուծվելու Երևանի խցանումների հարցը

Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը

Քիմ Քարդաշյանը կարծում է, որ ամերիկացիները 1969 թվականին Լուսնի վրա վայրէջք չեն կատարել

Տասը հայ շախմատիստ ունի հարյուր տոկոսանոց արդյունք. մեկնարկել է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունը

ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել․ Ազատություն

Ինչքան ուզում են Ադրբեջանում կեղծեն, իսկ ՀՀ-ում մոռացության տան պատմական փաստերը, ճշնարտությունը մեկն է՝ Արցախն ու Ուտիքը պատմական հայկական նահանգներ են և վերջ․ Շարմազանով

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Լա Լիգա․ Մեկնարկում է 11-րդ տուրը

Գիտնականները հայտնաբերել են կյանքի երկրորդ լեզուն. հնարավոր է՝ ԴՆԹ-ի ձևը ծածկագիր է

Չեռնոբիլի կապույտ շները. աղետի ժառանգները շարունակում են զարմացնել գիտնականներին