Մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործ. «Փաստ»
Օգոստոսի 19, 2025

Մարզային առողջապահական կազմակերպությունները միաձուլվելու են. քանի՞ աշխատակից կմնա անգործ. «Փաստ»

By Օգոստոսի 19, 2025 12

«Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ։ Համաձայն կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի թիվ 194-Ն որոշման՝ թվով 42 մարզային առողջապահական բաժնետիրական ընկերությունների 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են առողջապահության նախարարությանը: Նշված իրավակարգավորմամբ պայմանավորված՝ մարզային առողջապահական կազմակերպությունները կառավարվելու են նախարարության կողմից և նախարարի հրամանով են հաստատվելու վերջիններիս եկամուտների և ծախսերի նախահաշիվները, կառուցվածքները և հաստիքացուցակները: Առողջապահության նախարարության ենթակայության վերոնշյալ մարզային առողջապահական կազմակերպություններն արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները, բացառությամբ հոգեկան առողջության պահպանման կազմակերպությունների, միաձուլման ձևով վերակազմակերպել՝ արդյունքում ստեղծելով նոր մեկ առողջապահական կազմակերպություն: 

Նախագծով նախատեսվում է լրացումներ կատարել կառավարության թիվ 1911-Ն որոշման մեջ՝ մարզային առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ արդյունքում ստեղծելով մեկ ընկերություն: Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարզերում գործող թվով 3 ծննդատների՝ «Մարտունու ծննդատուն», «Աբովյանի ծննդատուն» և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել առողջապահության նախարարությանը, ինչպես նաև նշված ընկերությունները ևս միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ներառելով նոր ստեղծվող ընկերության կազմում:

Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն միաձուլվող կազմակերպությունների վարչատնտեսական անձնակազմի համար կատարվող ծախսերը, ինչպես նաև որակապես կբարելավվեն մարզերում մատուցվող բժշկական ծառայությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս