ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ. ՆԳՆ
Օգոստոսի 20, 2025

ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ. ՆԳՆ

By Օգոստոսի 20, 2025 11

ՆԳ նախարարությունն ընդլայնում է ծառայությունների մատուցման շրջանակը․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։ 

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ 

ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։

Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն մարզերում՝ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանումներում, իսկ Երևանում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում կամ Զաքյան 3 հասցեում գտնվող անձնագրային ծառայությունում, ապա այժմ դիմումներն ընդունվում են նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ներկայումս ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է շրջիկ գրասենյակի միջոցով քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են հետևել ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջին, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էջերին՝ սոցիալական հարթակներում և տեղեկանալ շրջիկ գրասենյակի տեղակայման մասին։ 

Շրջիկ գրասենյակի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ ընդունելու նպատակը հերթերից խուսափելն ու առավել մեծ թվով քաղաքացիների սպասարկելն է։

Մինչ օրս շրջիկ սպասարկման գրասենյակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 անձ ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը շարունակական է։ Շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման վայրերի և ժամանակացույցի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

2025թ հունվար-հուլիսին ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելին է, քան 2024–ի նույն հատվածում

Պաղեստինն առաջին անգամ կներկայացվի «Միսս Տիեզերք» մրցույթում

Վահագն Աթաբեկյանը հետ է կանչվել Լիբանանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հայաստանի համար ԵՄ վիզայի ազատականացումն իրատեսական է․ ԵՄ դեսպան

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը կկայանա Վիեննայում

Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային

Թրամփը չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը, իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա» (տեսանյութ)

Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

Ռուսաստանը չի համարձակվի երկրորդ ռազմաճակատ բացել Ադրբեջանի դեմ․ Թոֆիկ Զուլֆուգարով

Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է Գազա քաղաքի գրավման գործողության ծրագիրը․ Kan

Երևանում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին. Shamshyan

Երևանի և Բաքվի միջև երկարաժամկետ խաղաղությունը բարդ է և կասկածելի․ The Washington Diplomat

Մեծ Բրիտանիան հայտարարել Է, որ պատրաստ է օգնել Ուկրաինային՝ ընտրությունների անցկացման հարցում

Ռոստովյան փողոցում բախվել են «Կամազ»-ը, «ՎԱԶ 2107»-ը, «Լադա»-ն և «Mercedes»-ը․ shamshyan.com