Ռուսաստանը առաջարկել է բարձրացնել Ուկրաինայի հետ բանակցություններում պատվիրակությունների ղեկավարների մակարդակը։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա հեռախոսազրույցից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկ արեց ոչ միայն շարունակել այս բանակցությունները, այլև մտածել պատվիրակությունների ղեկավարների մակարդակի բարձրացման մասին։
Եվ սա միանգամայն համապատասխանում է մեր առաջարկին, որ այս գործընթացի շրջանակներում առանձին բլոկ պետք է հատկացվի կարգավորման քաղաքական ասպեկտների՝ ռազմական և մարդասիրական ասպեկտների ուսումնասիրությանը», - ասել է նա։